527.39
7.13
475.9
+30
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)

16:16
15 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, աննախադեպ ուժեղացված ծառայությունն իրականացվել է Երևան-Սևան ավտոճանապարհին:

Այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:


«Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարած»,– նշվում է հաղորդման մեջ։
Ուղղաթիռի ներգրավվածությունն օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:

ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլև ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում:

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ:

Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, հայտնում են ոստիկանությունից։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
20 Օգոստոսի 2019
Հայաստանում ընդայնվել է «Կյանքի ստենտ» անվճար ծրագիրը
Փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում:
17:57
20 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը «կանաչների» ակցիայի մասին. նրանց գործողությունները չէին բխում օրենքից
«Արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը», - նշում են ոստիկանությունից:
16:41
20 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
16:12
20 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)
Հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:
14:51
20 Օգոստոսի 2019
ԱԱԾ–ն կստուգի Ամուլսարի գործարքում առկա կոռուպցիոն հետքերը
Հայաստանի ԱԱԾ–ն կստուգի ԶԼՄ–ներում և սոցցանցերում հրապարակած հաղորդումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործարքում կոռուպցիոն հետքի առկայությունը։
12:46
20 Օգոստոսի 2019
Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի
2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
10:52
20 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել