439.88
4.45
403.71
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ճիշտ չեմ համարում, որ կառավարությունը կամ կառավարական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխություն նախաձեռնի

20:57
17 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ներկայացրեց իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

«Ես բազմիցս ասել եմ, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունների կողմնակից չեմ։ Հայաստանում այսօրվա խորհրդարանական իշխանավարումը պետք է հասկանալի դառնա երկրի քաղաքացիների համար»,– ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը միաժամանակ նշեց, որ ինչպես նախորդ Սահմանադրությունները, այնպես էլ գործողը, բավական լեգիտիմություն չեն ունեցել բնակչության ընկալման մեջ։

«Այնուամենայնիվ, ճիշտ չեմ համարում, որ կառավարությունը կամ կառավարական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխություն նախաձեռնի, քանի որ դա կընկալվի այնպես, թե նոր վարչապետը հիմնական օրենքն իրեն է հարմարեցնում։ Այնուամենայնիվ, չեմ բացառում այդպիսի նախաձեռնություններ հասարակայնությունից»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունները պետք է երկարատև և քրտնաջան մշակում և քննարկում անցնեն լայն հասարակայնության կողմից, որ այն ընդունվի բոլոր քաղաքացիների կողմից և չենթարկվի քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը։

2015 թվականի հանրաքվեի արդյունքներով, Հայաստանում ընդունվել է նոր Սահմանադրություն, որով երկիրը կիսանախագահական իշխանավարումից անցել է խորհրդարանական իշխանավարման։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ