535.62
7.44
480.03
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ջանջուղազյանի դեմ քվեարկությունը մեսիջ է կառավարությանը. Մարուքյան

18:32
25 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հինգշաբթի ճեպազրույցում հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունում կա նախարար, ում դեմ հանդես է գալիս 41 պատգամավոր` նկատի ունենալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

Ապրիլի 17–ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ֆինանսների նախարարի հրաժարականի անհրաժեշտության մասին «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների օրինագծի քննարկումներից հետո։ Խմբակցությունը դժգոհ է մնացել «Կառավարության կառուցվածքի մասին» ներկայացված օրինագծով գրավոր հարցումներին Ջանջուղազյանի տրված պատասխաններից և նախաձեռնել է այդ գործընթացը։ Ավելւ ուշ նախարարը շահարկում է անվանել իր հրաժարականի պահանջը։

Загружается новость ... "Лево"

«Առաջին անգամ նոր կառավարությունում քննարկվել է խմբակցության առաջ քաշած հարցն այն մասին, թե ինչ ծավալներով են կատարվելու կրճատումները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի տեսլականը։ Մեզ ներկայացրել են խայտառակ գրավոր պատասխան, և մենք բանավորի հույս ունեինք։ Սակայն պարզվել է, որ այն ավելի վատն է և ավելի խայտառակ»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով, հենց այդ պատճառով խմբակցությունը որոշեց օգտվել «Կանոնակարգի մասին» օրենքի մեխանիզմից, որը թույլ է տալիս բարձրացնել կառավարության անդամի պաշտոնում հետագա մնալու հարցը։

«Կայացել է քվեարկություն, հարցը մերժվել է, բայց 41 պատգամավոր ֆինանսների նախարարին դեմ է քվեարկել։ Այսինքն, կառավարությունում կա նախարար, ում դեմ է հանդես եկել 41 պատգամավոր։ Դա մեսիջ է կառավարությանը, որ այն խնդիրներ ունի, և դրա ապագան աղոտ է։ Դա դաս կլինի մյուսներին, որ իրենց այդպես չպահեն խորհրդարանում»,– ասաց պատգամավորը։

Նա նաև հիշեցրեց խորհրդարանի նկատմամբ Ջանջուղազյանի անհարգալից վերաբերմունքի մասին, ով չի ներկայացրել անմիջականորեն իրեն վերաբերող հարցի հետագա լսումներին։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
20 Մայիսի 2019
Հայաստանին պատճառվել է 80 մլն դրամի վնաս ընդերքի օգտագործման ոլորտում ապօրինությունների հետևանքով
Մի շարք ապօրինություններ են բացահայտվել Սյունիքում ընդերքի օգտագործման ոլորտում։
15:47
20 Մայիսի 2019
ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրավիրում է մասնակցելու հանրահավաքի։
15:42
20 Մայիսի 2019
Դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելու ժամանակ կատարված հանցագործության մասին հաղորդումները կուղարկվեն Դատախազություն
Գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
15:19
20 Մայիսի 2019
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար:
14:57
20 Մայիսի 2019
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:
13:49
20 Մայիսի 2019
Ժամը 13։30–ից դադարեցնում ենք դատարանների արգելափակման գործընթացը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։
13:13
20 Մայիսի 2019
Փաշինյան. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն vetting-ի (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան։
12:28
20 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
12:21
20 Մայիսի 2019
Ոստիկանություն. մայիսի 17–20–ը բացահայտվել է հանցագործության 101 դեպք
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ ամփոփագիրը։
12:04
20 Մայիսի 2019
Freedom House-ի փորձագետը բնութագրել է Փաշինյանին` որպես պոպուլիստ, ով չի կարողացել վերափոխել երկիրը
Փաշինյանը, չկարողանալով վերափոխություն իրականացնել երկրում, վերադարձավ պոպուլիզմի, որը հանգեցրել է նրան իշխանության, Twitter–ի իր էջում գրել է Freedom House–ի հատուկ ուսումնասիրություններով գծով տնօրեն Նեյթ Շենքենը։
11:27
20 Մայիսի 2019
Փաշինյանն Արամ Ա Կաթողիկոսին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
11:22
20 Մայիսի 2019
Փաշինյանը միացել է ցուցարարներին դատարաններից մեկի շենքի մոտ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է ցուցարարներին, որոնք արգելափակել են Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը։