+24
Եղանակը Երևանում
Հայ

Instagram գեղեցկության մրցույթ` Հայաստանում. առաջին անգամ կանցկացվի Miss Virtual World մրցույթը

18:03
15 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դարձել է 19 երկրներից մեկը, որտեղ մեկնարկել է Instagram գեղեցկության մրցույթի Miss Virtual World ազգային փուլը, հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։

Մասնակցության հայտ են ներկայացրել երկրի տարբեր ծայրերից 100 աղջիկներ։ Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար բավական է ավելացնել սեփական լուսանկարն Ինստագրամում #mvw_arm հեշթեգով։

Հայտերի ընդունումը կավարտվի օգոստոսի 19–ին, ինչից հետո մասնակից երկրներից յուրաքանչյուրում կանցնեն ինտերնետ–քվեարկության ազգային փուլեր։ Մրցույթի եզրափակիչը կկայանա նոյեմբերին մեքսիկական Քանքունում, իսկ հաղթողի գլխավոր մրցանակը կլինի Porsche Сayman 718 ավտոմեքենան։

Miss Virtual World–ի առանձնահատկությունն այն է, որ հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր չափահաս աղջիկ, առանց հասակի, մոդելային պարամետրերի, ընտանեկան կարգավիճակի սահմանափակումների։ Ի տարբերություն գեղեցկության ավանդական մրցույթների` Miss Virtual World–ին կարող են մասնակցել նաև ամուսնացած գեղեցկուհիները։

Գեղեցկության ժողովրդավարական մրցույթի գաղափարը ծագել է Յակուտսկում 20 տարի առաջ, որտեղ առաջին անգամ անցկացվել է գեղեցկության քաղաքային ինտերնետ մրցույթ։ Այդ տարիների ընթացքում պայմանները չեն փոխվել, իսկ մրցույթը միջազգային մասշտաբ է ձեռք բերել` ընդգրկելով նաև Եվրոպան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան և Ասիան։ Այս տարի եզրափակչին կմասնակցեն աշխարհի 19 երկրների գեղեցկուհիներ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:45
19 Սեպտեմբերի 2019
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն. ԶԼՄ
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն:
10:30
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` 9-11 աստիճանով
Աշունը, կարծես, ամրապնդում է իր դիրքերը. ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով:
08:00
19 Սեպտեմբերի 2019
Չորեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
00:12
19 Սեպտեմբերի 2019
Կեղծ ձեռնարկատիրություն և 2,7մլրդ դրամի հարկերի խուսափում «Հյուսիս–Հարավ» ծրագրի շրջանակում. մեղադրյալներից մեկը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենն է
Կեղծ ձեռնարկատիրություն և 2,7մլրդ դրամի հարկերի խուսափում «Հյուսիս–Հարավ» ծրագրի շրջանակում. մեղադրյալներից մեկը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենն է:
23:59
18 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է. վարչապետը կոչ է արել կոռուպցիոներներին «չկարգավորել իրենց մութ գործերը»
ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է. վարչապետը կոչ է արել կոռուպցիոներներին «չկարգավորել իրենց մութ գործերը»:
20:39
18 Սեպտեմբերի 2019
Աղաջանյան. «Նրանք ազատվել են վարչապետի որոշմամբ, երկու պաշտոնյաների գործունեությունը չի գոհացրել նրան»
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց լրագրողներին, թե ինչպես և ինչու են զբաղեցրած պաշտոններից ազատվել Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը
20:16
18 Սեպտեմբերի 2019
Sanitek–ը մեղադրել է քաղաքապետարանին` իր աշխատողներին աշխատավարձ չվճարելու համար
Sanitek–ի խոսքով, Երևանի քաղաքապետարանը ժամանակին և լիարժեք չի կատարում ընկերության հատկացումները։
19:33
18 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը չի բացառում ազատումը ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում այդ պաշտոնից հրաժարականի հավանականությունը։
17:55
18 Սեպտեմբերի 2019
Օսիպյանը պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին (ՎԻԴԵՈ)
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ գերատեսչությունը պետք է ընթանա ձեռքբերումների ճանապարհով։
17:54
18 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է նոր պաշտոնում:
17:30
18 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը
Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք
15:03
18 Սեպտեմբերի 2019
Հայտնի է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին: