ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողության և խաղաղության աղոթքի ավարտին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին նվիրաբերեցին Նոյան տապանի մակետը՝ Կենաց ծառով, Մերձավոր Արևելքից բերված հողով։
Հողը կժերից ջրեցին այդ տարածաշրջանից ժամանած տասներկու երեխաներ, ինչպես նաև ինքը՝ Հռոմի պապը և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։
Միջոցառման ավարտից հետո Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Կաթողիկոսը մոտեցան սայլակներով հաշմանդամներին և ողջունեցին յուրաքանչյուրին։
Միջոցառմանը հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Իսկ Երևանի կենտրոնում շարունակվում է տոնական համերգը։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում