ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի Արմնիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ձմեռային արձակուրդները սկսվում են դեկտեմբերի 25–ին։
Միաժամանակ 3-12 դասարանների աշակերտների արձակուրդները կտևեն մինչև 2018 թվականի հունվարի 7–ը ներառյալ, իսկ առաջին և երկրորդ դասարանների աշակերտներինը` մինչև 2018 թվականի հունվարի 21–ը ներառյալ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում