ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին խիստ անհրաժեշտ բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը:
Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով:
ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա:
Загружается новость ...
"Право"
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է ՀՔԾ-ի կողմից հոկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը` կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` փաստաբանները շտապ կարգով դիմում են ներկայացրել ՀՔԾ-ին` Մայրապետյանի անձնագիրը ստանալու խնդրանքով:-0-