441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՔԾ–ն վերսկսել է Պանամայի օֆշորների սկանդալային գործը, որին առնչակից էր ԴԱՀԿ նախկին պետը

19:37
24 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կրկին վարույթ է ընդունել Պանամայի օֆշորների սկանդալային գործը, որում շրջանառվում է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ մայոր և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անունը։

Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիրումը (ICIJ) հաղորդում էր տարածել, որ թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց Հայաստանի կառավարությունը սկսել է հետաքննել Պողոսյանի հետ կապված Պանամայի սկանդալի գործը։

Պողոսյանի հետ կապված օֆշորային գործարքների քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 2016 թվականի մայիսի 2–ին Հայաստանի ՔՕ 310–րդ հոդվածի հատկանիշներով (Անօրինական ձեռնարկատիրական գործունեություն)։
2016 թվականի ապրիլի 3–ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիրումը և Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը
(OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետաքննությունը։
Խոսքը գնում էր մոտ 11.5 տարբեր տեսակի փաստաթղթերի մասին, որոնք բացահայտում են «ստվերային տնտեսության» իրական ծավալները։

Загружается новость ... "Право"

ICIJ–ի հրապարակած փաստաթղթերում թվարկվել են նաև ընկերություններ, որոնք պատկանել են Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետին։ Hetq.am հայկական կայքի տվյալներով, Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների` «Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» և «BANGIO INVEST S.A.»–ի, բաժնետեր է եղել։ Այդ ընկերությունների օգնությամբ նա ստացել է եկամուտներ` թաքցնելով ստացվող եկամուտները։

Ապրիլի 18–ին ինքը` Պողոսյանը, հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, ափսոսանք հայտնելով, թե Պանամայի օֆշորների մասին հրապարակումներում և միջազգային մամուլում հիշատակվել է իր անունը։

2016 թվականի ապրիլի 23–ին Հայաստանի այն ժամանակի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Պողոսյանին հանրապետության գլխավոր դատական կատարողի պաշտոնից ազատելու մասին։

2016 թվականի ապրիլի 27–ին «Պանամայի գործով» նյութերն ուղղվել էն Հատուկ քննչական ծառայություն։ 2016 թվականի հունիսին և հուլիսին ՀՔԾ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում Պողոսյանը երկու անգամ հարցաքննվել է, իսկ 2017 թվականի հունվարի 24–ին Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրել է քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ