428.41
4.27
396.05
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
20 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին։ «Ես կայացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ, և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին` ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերներն այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն` ղեկավարելու երկու համակարգերը, և ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին։ Այսինքն ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը։ Այս պահին կարող ենք մեր գործընկերներին շնորհավորել և հաջողություն մաղթել իրենց առաջիկա գործունեության մեջ», – հայտարարեց ՀՀ վարչապետը։ Ավելի ուշ նախագահը ստորագրեց նրանց այդ պաշտոններում նշանակելու համապատասխան հրամանագրերը։ 
  • Հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Անկախության տոնի միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վրկ-ում», - գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում: Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։
  • Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները վերհանեցին պետական համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամը։ Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում։

Կուսակցությունում նշում են, որ ճգնաժամային իրողությունների մասին իրենք քանիցս բարձրաձայնել են, և այժմ ցավով արձանագրում են, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել:

«Ժառանգություն» կուսակցությունը համոզմունք ունի, որ Նոր Հայաստանի հեղափոխական արժեքները վտանգվում են, ուստի հանրային վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի և «Կանգ առ՛»-ի ու գալիքի համապատկերում համախմբի ինքնիշխան ու ժողովրդավարական, արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին: 

«Այդ օրը վարչապետը` զգույշ ընտրելով բառերը, խոսել է իր և իր ենթակայի միջև ստեղծված իրավիճակի մասին: Նա ակնարկեց, որ գոյություն ունի երկկողմանի համաձայնություն: Դրանից հետո տարածված հայտարարությունն անսպասելի էր ինչպես վարչապետի, այնպես էլ նրա գործընկերների համար», - ասաց Կարապետյանը:

Միաժամանակ մամուլի խոսնակը զարմանք է հայտնել, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականը անակնկալ դարձավ հասարակության համար:

«ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները` անցած փուլ է, Հայաստանում ավելի կարևոր հարցեր կան, կան նոր պաշտոնյաներ», - ասաց Կարապետյանը: 

  • Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ նրա, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերից 5-ը կկազմակերպվեն ռազմավարական զորավարժություններ՝ ուսումնական հավաքի ձևաչափով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ։

Նախարարը նշեց, որ հավաքն անցկացվում է որոշելու համար պետական կառույցների պատրաստակամությունը և ունակությունը պահեստային և տրանսպորտային միջոցների մոբիլիզացման համար պատերազմի վտանգի դեպքում:

«Հավաքը կկրի ռազմական զորավարժությունների ռազմավարական բնույթ, որը թույլ կտա գնահատել ռազմական անվտանգության համակարգի մոբիլիզացման հնարավորությունները, պարզել նախապատրաստման հարցերը և մեխանիզմներ մշակել մոբիլիզացման արդյունավետությունը բարձրացնելու համար», - ասաց Տոնոյանը: -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ