+21
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` սեպտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
06 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` սեպտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«2 հոդվածի սահմանադրականություն է քննարկվել, և քրեական դատավարության օրենսգրքի135–րդ հոդվածի 2–րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը կալանքի հարցը քննարկելիս, սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել, ինչն առերևույթ կարող է վկայել, որ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել, այնուամենայնիվ, լուրջ չի լինի, եթե միանշանակ եզրահանգումներ անենք`եզրափակիչ մասից դատելով, առանց կարդալու պատճառաբանական հատվածը, ուղղակի հենց 135–րդ հոդվածի 2–րդ մասը հակասահմանադրական չի ճանաչվել»,– նշել է նախարարը։

  • Այսօր ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ «Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքոսկրերի կոտրվածքներ: Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է», – Facebook–յան իր էջում տեղեկացրել է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը: 
  • ՃՈ–ն նորամուծություններ է կատարել Երևանի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում։ Մասնավորապես, վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։ Նորամուծություն է նաև Ադոնցի փողոցի հետիոտնային անցման վերևում տեղադրված պրոեկտորը, որը սնուցվում է արևային էներգիայով։ Այն գիշերային ժամերին հետիոտնային անցման պատկեր է գցում ճանապարհին՝ նաև այդ կերպ վարորդներին զգուշացնելով հետիոտնային անցման առկայության մասին։ Գերատեչությունից նշում են , որ նախատեսվում է մոտ ժամանակներում նորամուծությունները կիրառել նաև այլ խաչմերուկներում և հետիոտնային անցումներում։
  • ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտնեց լրագրողներին, որ եկամուտները հայտարարագրելու ՊԵԿ–ի հորդորները մնացել են անպատասխան։

Դեռ 2018թ.–ի վերջին Անանյանը կոչ է արել էստրադայի և շոու բիզնեսի աստղերին գրանցվել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտներն ու բարեխիղճ կերպով վճարել հարկերը։ Սակայն աստղերը ոչ միանշանակ ընդունեցին կոչը, իսկ շատերն ընդհանրապես անտեսեցին այն։ Այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ կազմակերպեց աստղերի և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու նպատակով։

«Կոչերից հետո 3–5 ներկայացուցիչ արդեն արձագանքել է ու հայտարարագրել իր եկամուտները։ Շուրջ 9 ներկայացուցչի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու, երևի թե, եկամուտ են ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները», – ասաց Անանյանը։ 

ՊԵԿ նախագահի խոսքով, քանի որ այդ կոչերին ոչ ոք չարձագանքեց, ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի քննչականին, որն էլ կորոշի, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն։-0-

«168 ժամ» թերթի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։

Թերթը տեղեկացնում է, որ Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր։

   

 

 




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։