527.46
7.22
475.92
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` հունիսի 13–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
14 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 13–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • Քննչական կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործողությունները գնահատել է որպես անարգանք երկրի իրավապահ մարմինների նկատմամբ։ Նշենք, երկու օր առաջ Ծառուկյանը հարցաքննության ծանուցում է ստացել, սակայն պատռել է այն Քննչական կոմիտեի աշխատակցի ներկայությամբ։ Հարցաքննությանը նա այդպես էլ չի ներկայացել։ 
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը։ «Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում շփման գծի երկայնքով: Երեկվա դրությամբ և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է», - ասել է Տոնոյանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հատուկ նշանակությունների ուժերի կուտակմանն առաջնագծում, Տոնոյանն ընդգծել է, որ նմանատիպ կուտակումներ նկատվում են նաև հայկական կողմից: 
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր  հետազոտությունների համար: Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, դեպքը գրանցվել է «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած հարսանեկան միջոցառումից հետո։ Նշվում է նաև, որ թունավորվածների թիվն ավելի մեծ է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապ հաստատեց «МBG Hospitality» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Աննա Սալոմե հետ։ Նշենք, որ «Ծիրանի» ռեստորանային համալիրը պատկանում է «МBG Hospitality» ընկերությանը։ Սալոմեի խոսքով, սա աննախադեպ երևույթ է ռեստորանային համալիրի համար։ «Մենք անմիջապես արձագանքել ենք` այցելելով չորս տուժածների։ Այս պահին չենք կարող նշել թունավորման պատճառները, քանի որ անալիզների պատասխանները դեռ չեն ստացվել։ Ավելին, սննդի անվտանգության տեսուչների կողմից վերցվել են 800 մարդու մասնակցությամբ այդ օրը կազմակերպված երկու հարսանեկան միջոցառումների բոլոր ճաշատեսակների նմուշները», – նշեց Սալոմեն` կրկին ընդգծելով, որ ընկերությունը պատրաստ է աջակցել թունավորումից տուժած բոլոր մարդկանց։ Նրա խոսքով, եթե պատճառն իսկապես ռեստորանում մատուցված ճաշատեսակներն են, ապա ընկերությունը կփոխհատուցի տուժածների անալիզների և բուժման բոլոր ծախսերը։ 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:10
18 Օգոստոսի 2019
Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը
Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է:
11:00
18 Օգոստոսի 2019
Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
21:20
17 Օգոստոսի 2019
Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք. Փաշինյան
«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում», - ասաց նա:
13:58
17 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը (ՖՈՏՈ)
Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ:
10:30
17 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։