527.46
7.22
475.92
+35
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

«Ազգային խոհանոցն ինքնին օրիգինալ է, այն կարելի է համարել յուրաքանչյուր երկրի այցեքարտը։ Այն կարող է յուրօրինակ ձևով ներկայացնել ժողովրդի պատմությունը, բարքերը, սովորույթները և անգամ շատ ավելի լավ, քան տեղեկատուները և ուղեցույցները», – նշել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Food&Wine  նոր հատուկ նախագիծը շատ հաջող համադրվում է «Լավ լուրեր»ժապավենի հետ, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է փետրվարին։ Ժապավենի նպատակն է հրապարակել միայն դրական լուրեր։ Այցելելով newsarmenia.am կայք` յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։
  • Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք: Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը:  Նշվում է, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից: «Փորձաքննության արդյունքները ստանալուց հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետամուտ է եղել, որպեսզի մեկ օրվա ընթացքում հաստատություններին մատակարարվող արտադրանքը փոխարինվի տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխանող կաթնաշոռով։ 

«Նախօրեին Իջևանում տեղի է ունեցել անթույլատրելի բան: Անտառների ապօրինի հատմամբ զբաղվողները ակցիայի են կազմակերպել, չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: Արդյունքում, անտառների ապօրինի հատմամբ զբաղվողները փորձել են ոչ օրինական պայմաններ պարտադրել կառավարությանը», - ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ նման փորձերը կստանան կոշտ պատասխան, ինչից հետո դիմեց Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին` խնդրելով հաշվետվություն ներկայացնել իրավիճակի վերաբերյալ:           

«Աչքալուսանք՝ Զեյթունի Ռուբինյանց փողոցում ապրողներին. հետիոտնային անցումը, որի վրա նախկինում պարբերաբար մահացու վրաերթեր էին տեղի ունենում, կահավորվում է կարգավորվող լուսացույցով», - այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ըստ նրա, առաջիկայում քաղաքի ևս 13 անցման վրա կդրվի լուսացույց, իսկ մոտակա ամիսներին՝ մի քանի տասնյակը։  

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, հաղորդում է «Փաստինֆո»-ն` հղումա նելով Սահմանադրական դատարանին։ 

    «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- հայտնում են ՍԴ-ից:–0–




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:58
17 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը (ՖՈՏՈ)
Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ:
10:30
17 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։
11:46
16 Օգոստոսի 2019
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է (ՖՈՏՈ)
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։
11:04
16 Օգոստոսի 2019
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կբարձրանա
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
10:34
16 Օգոստոսի 2019
Հայտնի է Փաշինյանի գլխավոր խորհրդականի գործից ազատելու պատճառը
Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները: