ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշել է կուսակցության կազմի փոփոխությունները սկսել նախընտրական ցուցակից, գրում է «Ժամանակ» թերթը։
Միաժամանակ, ՀՀԿ-ական կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։
Պարբերականի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկով, ճիշտ կլինի, որ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։
Այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, քանի որ նրանք են մշտապես զբաղեցրել ցուցակի առաջին հորիզոնականները։
«ՀՀԿ նախընտրական ցուցակի կին թեկնածուների դասավորության վերջնական որոշում դեռևս չկա»,–գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում