ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ խմբակցությունը կողմ չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը
20:36
01 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ-ական խմբակցությունը ԱԺ հատուկ նիստում որոշեց դեմ քվերակել ԵԼՔ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
«Մենք ընդունել ենք ժողովրդական շարժման առաջարկը, համաձայն ենք երկրի սոցիալական խնդիրների առկայությանը: Հաշվի ենք նստել ժողովրդի շարժման հետ եւ դրան պատասխանել ենք մեր վարչապետի հրաժարականով: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ -0-