480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը կանցնի ծառայության ուժեղացված ռեժիմի ծրագրվող ցույցերի կապակցությամբ
20:35
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Երևանում ծրագրվող հանրահավաքների կապակցությամբ, ասվում է երկուշաբթի գերատեսչության կայքում հրապարակած հայտարարությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։ Մի շարք ընդդիմադիր գործիչների միավորող «Նոր Հայաստան» շարժումը մտադիր է ձախողել դեկտեմբերի 6–ին ծրագրված սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Երեքշաբթի օրվանից շարժումը ծրագրում է բողոքի շուրջօրյա ակցիաների անցկացում` իրազեկում ներկայացնելով Երևանի քաղաքապետարանին։

«Հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան»,– ասվում է հաղորդման մեջ։

«Նոր Հայաստան» շարժումը մտադիր է վրաններ տեղադրել Երևանի կենտրոնում>>

Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ:

«Հանրային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները և իրավաչափ շահերը»,– կոչ է անում ոստիկանությունը։


ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների և այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ և հասանելի ցանկացած միջոց:


Հայտարարությունում նշվում է նաև, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող և խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով և այլն:


ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է լրացուցիչ պարզաբանումներ տալ հավաքների կազմակերպիչներին՝ ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանների պահպանման կապակցությամբ:

ՀՀ ոստիկանությունն ապահովելու է յուրաքանչյուր անձի կողմից իր պահանջները բարձրաձայնելու, հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու պատշաճ հնարավորությունը և լիահույս է, որ հանրային միջոցառումների անցկացմամբ հետապնդվում են միայն իրավաչափ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար գործածվելու են բացառապես օրինական միջոցներ ու եղանակներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
20:22
22 Հունիսի 2017
Հայաստանի բնակիչները երկարակեցության ռեկորդակիր են լինելու ԱՊՀ–ում
ՄԱԿ–ի զեկույցի համաձայն, մինչև 2100 թվականը հայերն ԱՊՀ մյուս երկրների բնակիչներից ավելի երկար են ապրելու։
16:42
22 Հունիսի 2017
Ճարտարագիտական համաժողով–ցուցահանդես կանցկացվի Հայաստանում
Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում:
16:13
22 Հունիսի 2017
Անհետ կորած 14-ամյա աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից
Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
15:25
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
15:00
22 Հունիսի 2017
Վարժանք` Երևանի մետրոպոլիտենում. հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում
Երևանի մետրոպոլիտենում վարժանքի փորձ է իրականացվելու:
14:30
22 Հունիսի 2017
ՃՈ–ն նորամուծություն է գործարկել հայ վարորդների համար
Խախտումների մասին SMS ստանալու համար կարելի է գրանցվել police.am կայքում։
11:45
22 Հունիսի 2017
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը։
11:24
22 Հունիսի 2017
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել` ոլորտում բիզնես–ցեղասպանության դեմ պայքարելու համար։
08:00
22 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:57
21 Հունիսի 2017
Նշանակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարները (ՑԱՆԿ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։