484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը հանրաքվեում տեղ գտած խախտումների 96 ահազանգ է ստացել
19:28
06 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունում դեկտեմբերի 6-ի ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում տեղ գտած խախտումների 96 ահազանգ, հայտնում է Հայաստանի ոստիկանության կայքը։

 Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դրանցից 7-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 87-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին և այլն:

Հայաստանի ԿԸՀ–ն հայտարարել է ժամը 17։00–ին ընտրողների թվի մասին>>

 Բոլոր ահազանգներն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ և Անձնագրային ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ:

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը կրկին կոչ է անում հիմնվել միայն փաստական տվյալների և հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից և ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից:

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–



Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:05
23 Ապրիլի 2017
Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ։
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում: