424.11
4.26
393.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կգործի 2018 թ. հուլիսից

20:23
28 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհետաձգվի մեկ տարով` մինչև 2018 թվականի հուլիսը, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ 

Նա նշեց, որ կառավարությունը խորհրդարանի դիտարկմանը կուղղի Հարկային նոր օրենսգիրքը, որը ենթադրում է ծավալուն փոփոխություններ ոչ միայն մոտեցումների մեջ, այլ իրագործման մեխանիզմներում։

Վարչապետն ընդգծեց, որ բոլոր գերատեսչությունները պետք է ծանոթանան այն փոփոխություններին, որոնք ակնկալում է նրանց ոլորտներից, հատկապես հաշվի առնելով նախատեսված ծրագրերը։

«Ծրագրվում է, որ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականին, երբ էլ հենց պատրաստ կլինի ծրագրային ապահովումը, ինչի կապակցությամբ նախագահի հետ խորհրդատվություններում և կարևորելով կուտակային բարեփոխումների սահուն և անխափան ներդրումը, առաջարկվում է հետաձգել սոցիալական վճարների իրագործման նկատմամբ պարտադիր պահանջի ներդրումը մեկ տարով` այն տեղափոխելով այն 2018 թվականի հուլիսի մեկին»,– ասաց Աբրահամյանը։

Այս կապակցությամբ նա հանձնարարեց նախապատրաստել համապատասխան օրինագիծ, որը պետք է ներկայացվի կառավարության դիտարկմանը հաջորդ նիստում։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողներին իր հերթին ասաց, որ հետաձգումը պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքում նախատեսված մեխանիզմներով, որոնք լիարժեք կսկսեն գործել 2018 թվականից։

«Այս իմաստով աննպատակահարմար է պարտադիր բաղադրիչի ներդրումը նախքան Հարկային օրենսգրքի` ուժի մեջ մտնելը»,– ասաց Միրումյանը։

Օրենքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողությունը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը սկզբում որոշում ընդունեց այն Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր ճանաչել «Կուտակային թոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, իսկ այնուհետև 2014 թվականի հունիսի 21–ին խորհրդարանն ընդունեց օրենսդրական լրացումներ, որոնց համաձայն, 2014 թվականի հուլիսի 1–ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։

Մասնավոր հատվածի համար համակարգը սկզբում ներդրվում է ըստ ցանկության և գործում երեք տարի, իսկ այդ ժամկետը լրանալուն պես պարտադիր բաղադրիչը տարածվում է նաև նրանց վրա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ