486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նոր իշխանավարումը չի փոխի ՌԴ–ի հետ բարեկամական հարաբերությունները, կարծում են Պետդումայում
20:20
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական իշխանավարման անցումը կարող է հանգեցնել նաև Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների, բայց չի փոխի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների բնույթը, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Ինչպես կդասավորվեն ուժերը` կտեսնենք ամենամոտ ժամանակներում։ Չեմ բացառում, թեև չեմ կարող վստահաբար ասել, որ խորհրդարանական կառավարման կարգի անցնելը կարող է հանգեցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Սլուցկին, հայտնում է Ինտերֆաքսը։

Նա բնութագրող է համարում այն, որ «նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը սատարել են, այդ թվում, բազմաթիվ ընդդիմադիրներ, «այո»–ի տոկոսը շատ բարձր է եղել»։

«Դա, անշուշտ, երկրի գործն է։ Բայց վստահ եմ, որ սահմանադրական բարեփոխումը և Հայաստանի նոր իշխանավարումը չեն փոխի Ռուսաստանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները»,– ասաց Սլուցկին։

Նախորդ կիրակի Հայաստանում կայացել է խորհրդարանական իշխանավարման անցում ենթադրող սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։

ԿԸՀ տվյալներով, սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 63.35 տոկոսը, դեմ` 32.35 տոկոսը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում:
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը: