424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը վետերաններին՝ ոչ ոքի թույլ չենք տա աղավաղել պատմությունը

17:11
09 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպմանն ասաց, որ ոչ ոքի թույլ չի տրվի խեղաթյուրել պատմությունը։

«Մենք երբեք մեր երկրում թույլ չենք տա արտագրել պատմությունը, աղավաղել իրադարձությունները։ Սա մեր ընդհանուր հաղթանակն է»,- ասաց Սարգսյանը՝ օղու սիմվոլիկ գավաթ բարձրացնելով Հաղթանակի այգու դաշտային խոհանոցում։

«Ցանկանում եմ հավաստել, որ այնպես, ինչպես դուք պաշտպանել եք ձեր, մեր մեծ Հայրենիքը, այնպես էլ նոր սերունդը կպաշտպանի մեր փոքրիկ, բայց շատ թանկ Հայրենիքը»,- ավելացրեց նախագահը։
Ըստ նրա, հաղթանակներն անարդար են լինում, երբ ինչ-որ մեկը հավակնում է ուրիշի հողին, և արդար են լինում։ «Ձեր հաղթանակն արդար է։ Այն ստիպել է ձեզնից հետո եկող շատերին լինել ձեր պես։ Դա շատ ավելի կարևոր է։ Երախտապարտ եմ ձեզ»,- նշեց նա։

Մայիսի 9-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման 24-րդ տարեդարձը և Շուշի քաղաքի ազատագրման օրը։

Եռատոնի կարևորագույն բաղկացուցիչներից է Շուշիի ազատագրումը1994 թ.–ի մայիսի 9–ին, որը բեկումնային էր արցախյան ազատամարտում։ Անառիկ ամրոցի ազատագրումը մեծ ազդեցություն ունեցավ արցախյան ազատամարտի ողջ ընթացքի վրա։

Արցախյան ազատամարտի հերոսներին, իրավամբ, համարում են Հայրենական պատերազմի մասնակիցների իրավահաջորդներ։

Հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի շարքեր է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, ովքեր տոկոսային հարաբերակցությամբ կրել են ամենամեծ կորուստը։ Մոտավորապես ամեն երկրորդ հայը չի վերադարձել մարտի դաշտից։

Ռազմական սխրագործության համար ավելի քան 70 հազար հայեր արժանացել են բարձր պետական մրցանակների, այդ թվում` Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Պատերազմի տարիներին այդ կոչմանն է արժանացել 104 հայազգի խորհրդային մարտիկ, որոնցից 38–ը` հետմահու։ Խորհրդային Միության հերոսների թվում են եղել ճակատի հրամանատար, բանակի գեներալ Ի. Բաղրամյանը (բոլոր զինվորական կոչումները շնորհվել են պատերազմի ավարտից հետո. խմբագրություն), հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ս.Ս. Մարտիրոսյանը, տանկային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ա. Հ. Բաբաջանյանը, հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Գ Բաբայանը, Բ. Ա. Վլադիմիրովը, Ա. Ա. Ղազարյանը, Ա. Գ Կարապետյանը, հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գ. Կ. Բաղյանը, տանկային գումարտակի հրամանատար, կապիտան Ա. Վ. Ղազարյանը, ավիացիոն գնդի հրամանատարի օգնական, կապիտան Ա. Բ. Մանուկյանը, ավիացիոն էսկադրիլիայի շտուրման, մայոր Ա. Դ. Կասպարովը, հրաձգային գումարտակի կազմակերպիչ, լեյտենանտ Ֆ. Ի. Սարկիսովը, հրետանային գնդի հրամանատար, կապիտան Կ. Ա. Նազարովը (Նազարյան), ականանետային գնդի հրամանատար, լեյտենանտ Գ. Բ. Վարտումյանը, տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Ա. Ամատունին, ավտոմատավորների առանձին դասակի հրամանատար, ավագ սերժանտ Ա. Ռ. Մկրտչյանը, կապի դասակի հեռախոսավար, եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանը, գվարդիայի հրաձիգ–ավտոմատավոր, կարմիրբանակային Ս. Ս. Չիլինգարյանը և շատ այլ հերոսներ։

Պատերազմի տարիներին Խորհրդային Միության կրկնակի հերոս է դարձել հայտնի խորհրդային ռազմիկ, Բալթյան նավատորմի Թեոդոսիայի 47–րդ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, փոխգնդապետ Ն. Գ. Ստեփանյանը։
Բացի այդ, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետ, որոնց թվում են հրանոթային անձնակազմի հրամանատար, ավագ սերժանտ Վ. Կ. Աբրահամյանը, ավտոմատավորների ստորաբաժանման հրամանատար, ավագ Ն. Ա. Ավետիսյանը, գվարդիայի ականանետային վաշտի հրամանատար, սերժանտ Գ. Ա. Գրիգորյանը, գվարդիայի ավտոմատավորների ստորաբաժանման հրամանատար, սերժանտ Վ. Ա. Դալաքյանը, գվարդիայի հրանոթային անձնակազմի հրամանատար, եֆրեյտոր Գ. Ա. Մելիքսեթյանը, սակրավորների վաշտի ստորաբաժանման հրամանատար, կրտսեր սերժանտ Պ. Ս. Օսկայանը, գվարդիայի տանկային վաշտի ստորաբաժանման հրամանատար, սերժանտ. Ս. Բ. Ստեփանյանը, առանձին հետախուզական վաշտի հետախույզ, եֆրեյտոր Ա. Վ. Շուշանյանը և այլ հերոսներ։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ