480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԳ նախարարը նամակ է գրել Ձմեռ Պապին
19:51
17 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է գրել Ձմեռ Պապին Facebook–ի իր էջում։

«Հարգելի Ձմեռ Պապի, չզարմանաս նամակիս։ Շատ երկար դադարից հետո նորից քեզ հիշեցի։ Դե, գիտես, սկզբից կարծում էի, որ դու իրոք կաս ու իմ` լավ բալիկ լինելու դիմաց երազանքներս ես կատարում։ Հետո արդեն գիտեի որ չկաս, բայց կանոնավոր գրում էի, որ ստանամ բաղձալի նվերներս։

Մենք իրար խաբում էինք, բայց դե երկուսս էլ գոհ էինք։ Իսկ հետո,դե դա էլ գիտես, մեծացանք-դախացանք-սեռահասունացանք ու չափից շուտ ու շատ լրջացանք։

Ի դեպ, ինձ թվում է, մանկությունն ավարտվում է այն պահին, երբ դադարում ենք քեզ նամակ գրել։
Բայց չմտածես հա, որ այս գիրս մանկության ուշացած ճիչ է կամ ժամանակը հետ շրջելու փորձ։

Պարզապես ասեմ, որ այս տարիներին կորցրեցի իմ բոլոր տատիներին ու պապիներին ու երևիթե դու ես մնացել իմ միակ պապին (Արցախի Դեդոն ու Բաբոն չհաշված)։

Հա գիտեմ, տղերքս էլ են գրել քեզ նորից։ Տես, չխառնես նամակները ու հեչ վատ չէր լինի որ այս տարի իրոք դու հոգայիր նրանց ամանորի հոգսերը»։ Այստեղ նախարարը «ժպիտ» է դրել։

Նախարարն ընդգծել է, որ Մարդիկ քսանմեկերորդ դարում այդպես են արտահայտում իրենց հույզերը` կետ-ստորակետներով, փակագիծ-օյինբազություններով։ Հեչ անկեղծ ու մարդկային չի, բայց դե հարմար է, արագ ու ամենակարևորը` էժան։

Նախարարն այնուհետև նշել է, որ մենք անկանոն շարժման մեջ ենք, կարծես, «բքին տեղացող ձյան պես վերուվար, աջուձախ ենք անում։ Բայց բոլոր փաթիլների վերջը նույնն է` հանգրվանել հողին»։

«Գիտես, ինձ թվում է դպրոցներից պետք է հանել էվոլյուցիոն տեսությունը։ Թե չէ այնքան ենք դրան հավատացել, որ մեր բոլոր կենսաբանա-կենդանաբանական նախնիների բնագծերն ենք սկսել կրկնել` սողում-սողոսկում ենք, կծում-կրծում, հոշոտում, գույն փոխում։ Դարձել ենք լպրծուն ու արյունախում միաժամանակ։ Ոչ հիշողություն, ոչ հիշատակ, ոչ էլ խիղճ։ Լավ է, որ երեխեքն էլ կան, ու բնազդներից ամենավեհը` ծնողականը, տեղին աշխատում է։

Դե այդ հորոսկոպների մասին էլ չասեմ` էլ կապիկի, էլ վիշապի, էլ օձի տարի։ Ո՞նց անենք, որ բոլոր տարիները լինեն պարզապես Մարդու տարի։ Մի անգամ` սիրահարված Մարդու, մյուսը` իսկական Մարդու, էն մյուսը` սովորական Մարդու ։ Ու այդպես շարունակ։ Չնայած, իսկականն ու սովորականը ավելորդ են այս դեպքում, որովհետև եթե Մարդ է, ապա արդեն թե իսկական է, թե ոչ սովորական։

Այսպիսի բաներ, Ձմեռ Պապի ջան։ Դու,կարևորը, մյուս օրերին քեզ լավ նայիր, թե չէ հիմա հոգսդ շատ է, գլուխդ էլ խառը։ Շատ սեզոնային աշխատանք է քոնը։ Մի բան մտածիր, որ ամբողջ տարի ձեռքդ գործ լինի։

Չզարմանաս, որ ոչ մի բան քեզանից չեմ ուզել։ Հավատա, այսօր մեկնումեկի հետ "պո դուշամ" խոսելը արդեն մեծ նվեր է։ Կապի մեջ։ Շնորհավոր Ամանոր»,– գրել է նախարարը։ -0
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:23
23 Հունիսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
20:22
22 Հունիսի 2017
Հայաստանի բնակիչները երկարակեցության ռեկորդակիր են լինելու ԱՊՀ–ում
ՄԱԿ–ի զեկույցի համաձայն, մինչև 2100 թվականը հայերն ԱՊՀ մյուս երկրների բնակիչներից ավելի երկար են ապրելու։
16:42
22 Հունիսի 2017
Ճարտարագիտական համաժողով–ցուցահանդես կանցկացվի Հայաստանում
Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում:
16:13
22 Հունիսի 2017
Անհետ կորած 14-ամյա աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից
Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
15:25
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
15:00
22 Հունիսի 2017
Վարժանք` Երևանի մետրոպոլիտենում. հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում
Երևանի մետրոպոլիտենում վարժանքի փորձ է իրականացվելու:
14:30
22 Հունիսի 2017
ՃՈ–ն նորամուծություն է գործարկել հայ վարորդների համար
Խախտումների մասին SMS ստանալու համար կարելի է գրանցվել police.am կայքում։
11:45
22 Հունիսի 2017
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը։
11:24
22 Հունիսի 2017
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել` ոլորտում բիզնես–ցեղասպանության դեմ պայքարելու համար։
08:00
22 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։