478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԳ նախարարը կտրուկ արձագանք է տվել Օմբուդսմենի քննադատությանը
17:34
01 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննադատությանը Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի իրավիճակի կապակցությամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։


Նախօրեին Օմբուդսմենի աշխատակազմը Երևանի թիվ 16 հատուկ դպրոցին վերաբերող հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, որ դպրոցը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այնտեղ սովորում են առողջության, մասնավորապես, տեսողության խնդիրներ ունեցող 209 երեխաներ։ Նրանցից 80–ը գիշերում են դպրոցում։

Օմբուդսմենն ընդգծել էր, որ դեռևս նախորդ տարի տեղեկացրել է Աշոտյանին դպրոցի անմխիթար վիճակի մասին, սակայն այս ժամանակահատվածում անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվել։

«Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը»,– ընդգծեց Աշոտյանը։


Նա ավելացրեց, որ ցավում է, որ Օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում կարիքավոր դպրոցների առկայությունը, քանի որ ՀՀ քաղաքացի լինելով` նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե:

Հայ պատգամավորներն ու Օմբուդսմենը մեղադրանքներ են փոխանակել խորհրդարանում>>

«Պարտադիր չէ լինել Օմբուդսմեն` իմանալու համար, որ դպրոցներում խնդիր կա: Իսկ մասնագիտական աշխատանքի թերությունը նույնպես ակնհայտ էր: Իհարկե, այդ դպրոցը ԿԳՆ ենթականության է, և մենք գիտենք այդ խնդիրները` առանց իր շոուների»,– ասաց Աշոտյանը։


Նախարարի կարծիքով, Օմբուդսմենը, հավանաբար, բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը:

«Շենք-շինությունների համար պատասխանատուն ընդհանուր առմամբ կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը»,– նշեց նախարարը։

Նա ավելացրեց նաև, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի Օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա:

«Առհասարակ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում, որի ապացույցն է համընդհանուր ներառականության անցմանն ուղված քաղաքականությունը, երեխայի կրթության աջակցության եռաստիճան` մանկավարժահոգեբանական համակարգի ներդրումը, առկա խնդիրների նկատմամբ բաց և թափանցիկ հանրային լայն քննարկումների իրականացումը»,– ընդգծեց նախարարը։

Օմբուդսմենի աշխատակազմն այս հայտարարությունը ցինիկ անվանեց` առաջարկելով նախարարին այնտեղ մնալ գոնե մեկ օր։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։