ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում սպայի դի է հայտնաբերվել, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«26.05.2018թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը»,- ասվում է հաղորդման մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում