ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նա նաև հետ է կանչվել ԵԱՀԿ–ում Հայաստանի քառաքելության ղեկավարի պաշտոնից և Վիեննայում ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։
Մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Բացի այդ, Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում