525.18
7.32
476.22
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԳԱԱ–ն անհնար է համարում Ամուլսարի գործով եզրակացության տալ նախարարի պահանջած ժամկետում

18:37
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պարզաբանում է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարից Ամուլսարի գործով իրեն ուղարկած պաշտոնական նամակի վերաբերյալ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պաշտոնական նամակ ստացել է սեպտեմբերի 3-ին, որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:

«Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները»,– նշվում է ԳԱԱ մամուլի հաղորդման մեջ։

Միևնույն ժամանակ ակադեմիայից տեղեկացնում են, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:

Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
12 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսի բացմանը (ՖՈՏՈ)
Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն:
18:40
12 Սեպտեմբերի 2019
Քոչարյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կոչ է արել մերժել պաշտպանության պահանջն առանց խափանման որևէ միջոցի Քոչարյանին ազատելու վերաբերյալ։
18:25
12 Սեպտեմբերի 2019
Դատախազը կոչ է արել մերժել Քոչարյանին ազատելու պահանջը
Ավելի վաղ նույն օրը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պահանջել է ազատել նախկին նախագահին։
17:37
12 Սեպտեմբերի 2019
Հայաստանը ՀԱՊԿ–ը դիտարկում է անվտանգության առանցքային գործիք. փոխվարչապետ
Նա հատուկ կարևորեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցությունները
15:47
12 Սեպտեմբերի 2019
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի:
15:38
12 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան
Քոչարյանի փաստաբանը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան:
13:12
12 Սեպտեմբերի 2019
Հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ–ն, որին պատկանում են «Պանդոկ Երևան», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում։



12:19
12 Սեպտեմբերի 2019
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի լիազորությունները
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի լիազորությունները։
11:12
12 Սեպտեմբերի 2019
Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը (ՖՈՏՈ)
Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
10:42
12 Սեպտեմբերի 2019
Ամառը, կարծես, վերադառնում է. Երևանում սպասվում է +30 աստիճան
Ամառը, կարծես, վերադառնում է. Երևանում սպասվում է +30 աստիճան։
08:00
12 Սեպտեմբերի 2019
Չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունների իր տարբերակը
20:56
11 Սեպտեմբերի 2019
Սեպտեմբերի 20–ը` բնապահպանական մոբիլիզացման օր. երթի մասնակիցները հանդես եկան կոչով
Ամուլսարի շահագործման դեմ երթ է Երևանում ավարտվեց։