ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի են «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսի առողջական վիճակի վերաբերյալ:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է շաբաթ ժամը 15:47-ին: Այս պահին տեղում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 14 մարտական հաշվարկ,
4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն և ստանում են առաջին օգնություն։
Եվս 2 տուժած պետք է տեղափոխվեր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, բայց որոշում է կայացվել տեղափոխել նրանց Հանրապետական հիվանդանոց:
«Մեզ մոտ երկու տղամարդ են տեղափոխել: Նրանց վիճակը վատ չէ: Երեկոյան նրանց դուրս կգրեն», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունքից` զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց:
Միաժամանակ, ինչպես րոպեներ առաջ հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, այդ երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում