+33
Եղանակը Երևանում
Հայ

«Հայփոստ»–ի կոնցեսիայի ժամկետն ավարտվում է, կառավարման հարցով կզբաղվի միջգերատեսչական հանձնաժողովը

17:06
11 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Հայփոստ»-ի հետագա կառավարման մոդելները կուսումնասիրի Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը կից ստեղծված գերատեսչական հանձնաժողովը։

Ներկայում «Հայփոստ»–ի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը», որը պատկանում է ագրենտինահայ խոշոր ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին։
Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, ընկերության հետագա կառավարման հարցը քննարկվել է չորեքշաբթի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանիի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Նշվել է, որ 2020 թվականին ավարտվում է «Հայփոստ»-ի
հավատարմագրային կառավարման ժամկետը, իսկ մինչ այդ ստեղծվելու է
միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջարկություններ կներկայացնի
«Հայփոստ»-ի հետագա կառավարման մոդելի վերաբերյալ։

Նախարարն ընդգծել է, որ փոստային ծառայությունների ոլորտում ակնկալում է
համագործակցության ավելի պրոգրեսիվ մակարդակ և առաջարկել է առաջիկա
համագործակցության համար ներկայացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն
կտա կառավարության թվային ծառայությունների մատուցումն ամբողջ Հայաստանի
տարածքում իրականացնել փոստային գրասենյակների միջոցով, ինչպես նաև
փոստային ծառայությունների զարգացման այնպիսի ռազմավարություն, որը թույլ
կտա դյուրինացնել գիտելիքահեն արդյունաբերության արտադրանքի լոգիստիկ
խնդիրները՝ ի նպաստ արտադրանքի արտահանման և տնտեսական առաջընթացի։

Խորխե Դել Ագիլա Էռնեկյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել «Հայփոստ»-ի
կառավարման մոդելի քննարկման շրջանակներում ներկայացնելու նաև ընկերության
զարգացման իրենց հայեցակարգը։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության մի շարք շրջանակներ։

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ:
Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը: