ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք հայկական լրատվամիջոցներ հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոսպիտալացման մասին։
Ըստ հաղորդումների, Երիցյանն այսօր տեղափոխվել է «Նաիրի» բուժկենտրոն:
Tert.am–ի տեղեկություններով, նախարարի հարազատները բժիշկներին խնդրել են նրա առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ լրատվամիջոցներին չտրամադրել։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձեց ճշտել տեղեկատվությունն Առողջապահության նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ նմանատիպ տեղեկություն տրամադրելու իրավունք չունեն, և դա պետք է ճշտել նախարարի մամուլի քարտուղարից։ Վերջինիս հեռախոսահամարը չի պատասխանում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում