+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում

20:39
19 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանի Զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանում 140 հա հայկական պատմական հողերի են ազատագրել։

Հայաստանի ԶՈՒ հաջողությունները

«Վերջին ամիսներին (հունվար-փետրվարից սկսած), թշնամու սահմանապահների դեմ պայքարում, ՀՀ Զինված Ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար լեռ»»,– գրել է նա։

Փորձագետը հայտնել է, որ հակառակորդը հանդիպել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը, ինչից հետո, գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ որոշ աղբյուրների, կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածքի վրա վերահսկողություն սահմանել:

Ավելի ուշ այս թեմային է անդրադարձել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը shantnews.am–ին։

Ավելի ուշ Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Հայաստանի Զինված ուժերն ամեն րոպե աշխատում են, զգոն են, սակայն Հայաստանի ՊՆ–ն չի ցանկանում դրա մասին շատ խոսել, և, ինչպես միշտ, նախընտրում է զսպվածություն դրսևորել։

«Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է»,– գրել է նա։

Արդյո՞ք Չինարիին վտանգ է սպառնում

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում գրել է, որ հայ զինծառայողների գործողությունների շնորհիվ ապահովվել է Տավուշի մարզի հազար բնակիչ ունեցող Չինարի գյուղի անվտանգությունը։

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է»,– գրել է նա։

Загружается новость ... "Право"

Razm.info ռազմական մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կասկածներ է արտահայտել ներկայացված տեղեկության վերաբերյալ։

«1. Պնդումը, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ։ 2. Որոշ դիրքային բարելավումներ այնտեղ ունենք, բայց ադրբեջանական դիրքերը մնում են իրենց տեղերում, նշանակում է, որ գնդակոծության ռիսկ միշտ էլ կա։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան»,– գրել է նա։

Վրթանեսյանը նաև ասում է, որ այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։

«Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ»,– գրել է նա։

Ավելի ուշ այս թեմայով factor.am–ի հետ զրույցում արտահայտվել է նաև Արծրուն Հովհաննիսյանը։

«Ճիշտ է, որ հակաառկորդի հետ շփման պայմաններում ոչ մի դիրք կամ բնակավայր չի կարող լիարժեք պաշտպանված լինել, սակայն Չինարիի շրջանում հակառակորդը կորցրել է իր երբեմն դիրքային առավելությունը, ինչն իր հերթին նախահարձակ լինելն անիմաստ է դարձնում»,– ասել է նա։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել Միրզոյանի հայտարարությունը։

Մի փոքր ուշ Միրզոյանը խմբագրել է իր գրատումը, նշելով, որ ՊՆ խոսնակն ավելի հստակ ձևակերպում է տվել։ -0-

 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։