ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ևս ութ լրիվ նոր աղբատար մեքենա է հասել Երևան:
Նրա խոսքով, սպասվում է, որ առաջիկայում կժամանի ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման:
Վարչապետը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
«Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,– գրել է նա Facebook–ի իր էջում։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում