ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը, ասվում է Հիդրոմետկենտրոնի կանխատեսման մեջ։
Օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում մարտի 29–30–ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ ապրիլի 1–ի ցերեկը կրկին կնվազի 6-8 աստիճանով։
Մարտի 29–ին, 30–ին և 31–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 31–ի երկրորդ կեսին և ապրիլի 1-2–ին Երևանում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում են տեղումներ։
Ապրիլի 1–ի և 2–ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում սպասվում է սառնամանիք (–1... -6)։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։
Երևանում մինչև մարտի 31–ն օդի ջերմաստիճանը կկազմի մինչև +20, իսկ ապրիլի 1–ի և 2–ի ցերեկը կնվազի մինչև +13 աստիճան, գիշերը` մինչև +7 աստիճան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում