ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա, այս մասին հինգշաբթի կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների զգալի աճ։ Չնայած դրական արդյունքներին, զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խթանիչ միջոցառումների անհրաժեշտություն կա»,–ասաց Կարապետյանը։
Վարչապետը ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ Հայաստան եկող զբոսաշրջիկների համար դրա պարզեցման հնարավորությունը։
Загружается новость ...
"Право"
ՀՀ քաղաքացիական վիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարվեց մշակել և ներկայացնել համալիր առաջարկություններ` Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի և աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման միտումներին համապատասխան ավիատոմսերի գնային առաջարկների բարելավման ուղղությամբ։
Նախնական տվյալներով, սահմանային հսկիչ անցակետերից ստացված տեղեկատվության համաձայն, 2017 թ–ի առաջին կիսամյակում Հայաստան այցելողների քիվը կազմել է 1 350 791, ինչը 24,3% ավելի է 2016 թ–ի համապատասխան ցուցանիշից։-0-