416.84
4.2
391.44
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը Ռուսաստանի բարեկամների տասնյակում է

20:02
05 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցնում է Ռուսաստանի բարեկամական երկրների վարկանիշի վեցերորդ տեղը, ռուսական խոշորագույն հետազոտական ընկերություններից մեկի` Յուրի Լևադայի վերլուծականա կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով։

Հարցումն անցկացվել է 2017 թվականի մայիսի 19–22–ը 18 տարեկանից բարձր քաղաքային և գյուղական բնակչության շրջանում` երկրի 48 շրջանների 137 բնակավայրարում։ Հետազոտությունն անցկացվել է հարցվողի տանը` անձնական հարցազրույցի տեսքով։

Հարցման ընթացքում հարցվողներին խնդրել են նշել Ռուսաստանի բարեկամական դաշնակից երկրներ` Հայաստանի օգտին քվեարկել է հարցվածների 12 տոկոսը։

Ռուսներն իրենց ամենամոտ են համարում Բելառուսին (ձայների 46%), այնուհետև Չինաստանն է (39%), Ղազախստանը (34%), Սիրիան (15%) և Հնդկաստանը (14%)։

Загружается новость ... "Право"

Ադրբեջանը տասներորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամ երկրների ցանկում (ձայների 9%), իսկ Վրաստանը` 19–րդը (4%)։

Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ թշնամական տրամադրված է համարել հարցվածների պակաս, քան 1 տոկոսը։

2016 թվականի համեմատ Հայաստանը մեկ հորիզոնականով իջել է Ռուսաստանի բարեկամ երկրների վարկանիշում` նախորդ տարի Հայաստանի օգտին էր քվեարկել հարցված ռուսաստանցիների 13 տոկոսը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում
10:34
22 Ապրիլի 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ