425.62
4.27
394.46
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը ռազմական գործողությունների ընդլյանման դեպքում. նախագահ

16:34
04 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. / Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը ռազմական գործողությունների ընդլյանման դեպքում, երկուշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը։

Հայ պատգամավորներն առաջարկում են ԱԺ–ի օրակարգում ներառել ԼՂՀ–ի անկախության ճանաչման հարցը>>

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է ծանր հրանետային համակարգեր>>

Պետության ղեկավարի խոսքով, ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում