ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը նպատակահարմար է համարում անցնել «Գազպրոմի» հետ գազի գնի հնգամյա համաձայնագրի ձևաչափի` ամեն տարի գազի գին սահմանելու պրակտիկայի փոխարեն։
ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, այդ մասին ասել է նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ՌԴ և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։
Загружается новость ...
"Право"
«Չափազանց կարևոր է Հայաստանին ոչ պակաս քան հինգ տարով բնական գազի մատակարարման դեպքում գների ձևավորման կարգի համաձայնագրի համաձայնեցման և ստորագրման աշխատանքների անցկացումը, ինչը հնարավորություն կտա որոշակիություն սահմանել գազի գների սահմանման սակագնային քաղաքականությունում»,– ասաց Մելքոնյանը։
Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։–0–