+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը

11:00
18 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնի խորհրդի համաձայն, խաղողով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:

Ազգային ավանդույթներ

виноград

Խաղողօրհնեքը կապված է Հայկական լեռնաշխարևհում երկրագործության, մասնավորապես՝ գինեգործության ծագման և զարգացման հետ: Նախաքրիստոնեական Հայաստանում այն նշվում էր հայկական ավանդական Ամանորի կամ Նավասարդի օրերին: Նավասարդյան տոնախմբությունները տեղի էին ունենում հայոց բուն տոմարի վերջում՝ օգոստոսին, երբ կատարվում էին հասունացած պտղի (ներկա դեպքում՝ խաղողի) օրհնության և ճաշակման ծեսը:
Բերքի օրհնման ծեսը կատարվել է Հայոց արքայի կամ քրմապետի կողմից: Երվանդունիների ժամանակաշրջանում տոնը կապվում է պտղաբերևության աստվածուհի Անահիտի և սիրո դիզուհի Աստղիկի պաշտամունքի հետ:

освящение винограда

Հելլենականության ազդեցության տակ տոնը կապվել էր խաղողագործության և գինեգործության հովանավոր հունական աստված Դիոնիսոսի տոնակատարությունների հետ: Դիոնիսոսյան երթերն ու հրաշագործությունները անցնում էին Հունաստան – Սիրիա – Ասիա – Հնդկաստան ճանապարհով և մշտապես ուղեկցում էին կանայք՝ բաքոսուհիները: Տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, զոհաբերում էին գառ ու բաժանում չքավորներին:

Եկեղեցական ավանդություն

Дева Мария

Ըստ ավանդության՝ Մարիամ Աստվածածինը որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։

Ըստ քրիստոնեական ավանդության, Մարիամ Աստվածածինը շուրջ 12 տարի պահքով այցելել է Որդու գերեզմանն ու աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից երկնային թագավորություն վերափոխվելու լուրը։ 26 օր անց նույն հրեշտակապետը Տիրամորը բերել է բրաբիոնի մի պսակ, որը հյուսել էր Ադամի դրախտից: Այն դնելով Սուրբ Աստվածածնի գլխին առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնել են Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշել է իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանի պարտեզում։

Բոլոր առաքյալներն, իրարից անկախ, հավաքվել են նրա տանը, որտեղ նա պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ նա Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Այստեղ Հովհաննեսը տախտակ վերցրեց, տվեց Աստվածամորն ու խնդրեց, որպեսզի վերջինս դրոշմի իր պատկերը։

Աստվածամայրը վերցրեց տախտակը, խաչակնքվեց և դրեց դեմքին, այնուհետև արցունքներով ողողեց և խնդրեց Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բուժվեն իրենց հիվանդություններից։ Սուրբ Աստվածածնի երկրային կյանքի վերջը եկեղեցին «քուն» է անվանում, այլ ոչ թե «մահ», հասկանալի դարձնելու համար երկինք նրա տեղափոխումը։ Ժամը երեքին, երբ առաքյալները շրջապատել են Աստվածածնի մահվան մահճը, նրա սենյակում հանկարծ Աստվածային կ ուրացնող լույս է փայլատակել, և Ինքը` Տեր Հիսուս Քրիստոսը հրեշտակներով շրջապատված իջել է երկնքից` ընդունելու համար Տիրամոր հոգին:

Բարթուղիմեոս առաքյալը ներկա չի եղել Տիրամոր հուղարկավորությանը: Գալով Երուսաղեմ՝ ցանկացել է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացել են գերեզմանը, սակայն այն դատարկ է եղել: Սա նշանակել է, որ Հիսուսը, իր խոստման համաձայն, երկինք է փոխադրել Մորը: Բարդուղիմեոսին մխիթարելու համար առաքյալները նրան փոխանցեցին Աստվածամոր դրոշմված պատկերով տախտակը։ Մովսես Խորենացու համաձայն` Հայաստանի առաջին լուսավորիչը այն Հայաստան բերեց և տեղադրեց Դարբնոց կոչվող վայրում Անձևացյաց գավառում, որտեղ հետագայում Աստվածամոր պատվին եկեղեցի և կանանց համար նախատեսված վանք է հիմնվել։

освящение винограда

Մեր ժամանակներ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը օգոստոսի 15–ին ամենամոտ կիրակի օրը։ Տոնի առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ, և կայանում խաղողօրհնեքի արարողություն, որով, փաստացի, օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։
Անցյալում խաղողօրհնեքը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսին՝ խաչը, այցելում էր եկեղեցու կամ տվյալ բնակավայրի երեցի այգիները և այնտեղ կատարում խաղողօրհնության արարողությունը։ Խաղողից բաժին էին հանում նաև թռչուններին, որոնց համար օրհնված ողկույզները կախում էին աղբյուրների կամ խաչքարերի վրա։

освящение винограда

Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել: Այդ խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը պահում են մինչ հաջորդ տարվա խաղողօրհնեքը, որպես առատության ապահովման նշան: Տոնը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։

Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Քրիստոսի Սուրբ Հարություն, Տիրոջ պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:50
17 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
20:29
17 Սեպտեմբերի 2019
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար:
20:16
17 Սեպտեմբերի 2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. տեսչական մարմին (ՖՈՏՈ)
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
17:52
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:
17:26
17 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն ԱԱԽ նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
16:58
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
16:27
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյան. եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանկերտում
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
14:54
17 Սեպտեմբերի 2019
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
14:23
17 Սեպտեմբերի 2019
«Չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ». Վանեցյանը մեկնաբանեց իր հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ։
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ (ՎԻԴԵՈ)
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։