534.43
7.58
476.45
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի ֆորումին

19:43
29 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ընդունելությանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու ժողովրդի համար:

«Այն պատմական տարի է տաբեր իմաստներով: Եթե մտածենք, թե հային ինչպես են բնութագրում և՛ Հայաստանում, և՛ դրսում, կարձանագրենք, որ հիշում են աշխատասեր, ազնիվ մարդու կերպարը: Ազգ, որն առաջին քրիստոնյան է եղել, որը 20-րդ դարի առաջին մեծ ողբերգությունն է կրել՝ Մեծ Եղեռնը: Բայց նաև հիշելու ենք, որ 2018 թվականին մեր ժողովուրդը հսկայական փոփոխություններ արեց, որոնք կարելի է գնահատել և՛ որպես թավշյա հեղափոխություն, և՛ որպես հեղափոխություն հայկական ձևով:

Սարգսյանը նշել է, որ արտերկրում հանդիպել է մարդկանց, ովքեր կատարվածը գնահատում են որպես հայկական հրաշք: Որովհետև 21-րդ դարի այս ժամանակաշրջանում նմանատիպ կերպով այսպիսի փոփոխություններ անելն իրականում հրաշքի նման է, քանի որ աշխարհը շատ ավելի դինամիկ է ու անկանխատեսելի, ինչ-որ տեղ նաև՝ ավելի կոշտ ու կարծր:

«Եվ հայկական փոքր հրաշքն իր տեղն է ունենալու մեր ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես», - ասել է նա:

Սարգսյանի խոսքով, միաժամանակ, Հայաստանից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են: «Մեզնից սպասելու են նոր հեղափոխություններ՝ տնտեսական, մշակութային, գուցե նոր, փոքր հրաշքներ: Իհարկե, նմանատիպ հրաշքներ սպասելու է նաև ողջ ժողովուրդը»,- ընդգծել է նա:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ազնվորեն, հայրենասիրաբար, պրոֆեսիոնալ կերպով ծառայել են հայրենիքին, պետությանը և ազգային շահերին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռացող Ազգային ժողովին, պարոն Բաբլոյան, Ձեզ առանձնապես, կառավարության բոլոր անդամներին: Եվ, իհարկե, ուզում եմ առիթն օգտագործել շնորհավորելու պարոն վարչապետ, Ձեզ և Ձեր գործընկերներին՝ խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ տանելու առթիվ: Ուզում եմ շնորհավորել պարոն Ծառուկյանին և պարոն Մարուքյանին և նրանց գործընկերներին՝Ազգային ժողովում իրենց ներկայությունն ապահովելու համար»,- ասել է նախագահը:

Նրա համոզմամբ, 2019 թվականը սկսվելու է ոչ միայն նոր խորհրդարանով, նոր կառավարությունով, այլև, վստահ եմ, նոր մոտեցումներով:

«Եվ առաջիններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն առաջին անգամ երկար տարիներից հետո ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Սա կարևորում եմ, որովհետև հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը: Վստահ եմ, որ հենց առաջին օրերից և՛ Ազգային ժողովի բոլոր անդամները, և՛ կառավարությունը մի րոպե իսկ ազատ ժամանակ չեն ունենա: Այդ առիթով բոլորին ուզում եմ նորից շնորհավորել,քանի որ այդ մեկ րոպե անգամ ազատ ժամանակ չունենալը նշանակում է 24 ժամ ծառայել ժողովրդին ու պետությանը»,- ավելացրել երկրի նախագահը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
18 Հուլիսի 2019
Չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
00:28
18 Հուլիսի 2019
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ:
20:57
17 Հուլիսի 2019
Ճիշտ չեմ համարում, որ կառավարությունը կամ կառավարական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխություն նախաձեռնի
Փաշինյանը ներկայացրեց սահմանադրական նոր փոփոխությունների նկատմամբ իր վերաբերմունքը
20:19
17 Հուլիսի 2019
Ծառայության վերադառնալուց հրաժարված զինծառայողը կրկնակի բուժփորձաքննություն կանցնի Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չորեքշաբթի այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։
17:16
17 Հուլիսի 2019
Որքա՞ն անվտանգ է Սևանա լճի ջուրը. մեկնաբանում է Առողջապահության նախարարության փորձագետը
Սևանա լճի ջուրն այսօրվա դրությամբ անվտանգ է լողալու, բայց ոչ խմելու համար
16:25
17 Հուլիսի 2019
Նշանակվել է վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է կառավարության ղեկավարի արարողակարգի պատասխանատու:
15:38
17 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում զեկույցով է հանդես եկել House Democracy Partnership ֆորումում
Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը զեկույց է ներկայացրել
15:04
17 Հուլիսի 2019
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ-20–ում
Numbeo.com պորտալը հրապարակել է հանցավորության վարկանիշը (Crime Index 2019):
13:32
17 Հուլիսի 2019
Ճառագայթային բուժման ծառայությունում կատարվել են մի շարք փոփոխություններ
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության մասով կատարվել են մի շարք փոփոխություններ:
12:33
17 Հուլիսի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:44
17 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել:
11:00
17 Հուլիսի 2019
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է: