483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խոզի գրիպի 170 դեպք է հաստատվել. Առողջապահության նախարարության
20:10
11 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այս պահին հաստատվել է H1N1 («խոզի գրիպ») վիրուսի ենթատեսակի հիվանդացության 170 դեպք, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Ըստ նրա, այդ դեպքերից H1N1 վիրուսի ենթատեսակով միայն չորս հիվանդներ տվյալ պահին ծայրահեղ ծանր վիճակում են։ «Հիվանդները հոսպիտալացվել են և վերակենդանացման բաժանմունքում են»,– ավելացրեց նա։

Նա ավելացրեց նաև, որ խոզի գրիպից այս պահին Հայաստանում մահացել է վեց մարդ։

Փոխնախարարը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում H1N1 համաճարակ չկա, իսկ հիվանդացության դեպքերը պայմանավորված են սեզոնայնությամբ։

«Ցուցանիշները մշտապես փոխվում են։ Նախորդ տարի դեպքերն ավելի քիչ էին, իսկ 2014 թվականին` ավելի շատ։ Այսպիսով, թվերն անընդհատ փոխվում են, և համաճարակի մասին խոսել չարժե»,– նշեց նա։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ներկայում հանրապետության բուժկենտրոններում ստացիոնար բուժում է ստանում ՍՇՎ ախտանիշներով 855 մարդ, այդ թվում` 101 հղի կին և 672 երեխա։ Վերակենդանացման բաժանմունքում է 77 մարդ, որոնցից 11–ը` ծանր վիճակում։

«Նշված 855–ից 331 դեպքերում հիվանդներին, այդ թվում` 37 հղիների և 150 երեխայի ախտորոշվել է տարբեր աստիճանի թոքաբորբ»,– ավելացրեց նա։

Պողոսյանն ավելացրեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 30–ից գործում է առողջապահության նախարարի հրահանգով ստեղծված արագ արձագանքման աշխատանքային խումբ, որը տոնական օրերին վերահսկել է երկրում տիրող իրավիճակը։

«Եվս մեկ անգամ կրկնեմ, որ Հայաստանում համաճարակ չկա, իրավիճակը վերահսկվում է, խուճապի պատճառներ չկան»,– ավելացրեց նա։

Նա տեղեկացրեց նաև, որ «խոզի գրիպի» դեմ «տամիֆլյու» դեղամիջոցը հանրապետության հիվանդանոցներում անվճար է տրամադրվում հիվանդներին։
Փոխնախարարը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՍՇՎ ախտանիշների դրսևորման դեպքում միանգամից դիմել բժշկական կենտրոններ և ինքնաբուժությամբ չզբաղվել։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով: