ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում հեռախոսային խարդախության տարածման մասին:
Նա հայտնել է, որ մարդիկ զանգեր են ստանում + 355 կոդով:
«Դա Ալբանիայի կոդն է, բայց հաջորդ անգամ զանգը կարող է մեկ այլ երկրից լինել»,- գրել է նա:
Մարտիրոսյանը պարզաբանել է, որ զանգահարողը լռում է, այնուգետև՝ անջատում:
«Նրանք ցանկանում են, որ դուք հետադարձ զանգ կատարեք, որ որոշակի գումար ձեզնից կորզեն»,- գրել է մասնագետը, նախազգուշացնելով, որ եթե արտասահմանյան զանգ է գրանցվում, ոչ հայկական և անծանոթ համարից, հետադարձ զանգել պետք չէ, քանի որ կարելի է գումար կորցնել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում