441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հակածխախոտային օրենքը կհասնի նարգիլեներին և վեյփերին

19:35
10 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագծի դրույթներում կլինեն կետեր, որոնք վերաբերում են նարգիլեներին և էլեկտրոնային ծխախոտին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

2017 թվականի մայիսին Հայաստանի առողջապահության նախարարությունը կառավարության դիտարկմանը ներկայացրեց ծխելու դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը, որը նախատեսում է չորս բաղադրիչ` օրենսդրական, միջազգային, գովազդային–հոգեբանական և առողջապահական, որի շրջանակում նախատեսվում է հասարակական բոլոր փակ վայրերում ծխելն արգելող օրենսդրության մշակումը։

Загружается новость ... "Право"

«Օրինագիծը, որն այս պահին գտնվում է մշակման փուլում, վերաբերում է ծխախոտի բոլոր տեսակներին։ Այս իմաստով զանազան սահմանափակումներ կսահմանվեն նաև հասարակական վայրերում նարգիլեի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործման նկատմամբ»,– ասաց Բազարչյանը։

Նրա խոսքով, առայժմ հստակ չի որոշվել, թե ինչ սահմանափակումներ են սահմանվելու։
«Նարգիլեն ծխախոտ պարունակող պրոդուկտ է։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային ծխախոտներին, ապա դրանք իրականում նիկոտինն օրգանիզմ հասցնող էլեկտրոնային համակարգեր են, հետևաբար մենք դրանց նկատմամբ կկիրառենք միջազգային օրենսդրությամբ, ինչպես նաև ԵՏՄ պարտավորությունների շրջանակում ամրագրված գործիքակազմ»,– ավելացրեց նա։

Ինչպես հայտնեց Բազարչյանը, օրինագիծը խորհրդարանի դիտարկմանը կներկայացվի այս տարվա աշնանը, իսկ սեպտեմբերին կսկսվեն ակտիվ քննարկումներ` փորձագետների և հանրային հատվածի մասնակցությամբ։

ԱՀԿ–ի տվյալների համաձայն, 2012 թվականին Հայաստանում ծխելը մեծահասակ բնակչության շրջանում կազմել է 25.4 տոկոս, որոնցից 50.9 տոկոսը` տղամարդիկ, 3.2 տոկոսը` կանայք։ Հաշվի առնելով մեծահասակ բնակչության շրջանում ծխողների ներկայիս մակարդակը` վաղաժամ մահվան թիվը կկազմի 195 հազար ներկայիս 591 հազար ծխողներից։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները