ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի որոշ մարզերում անձրևախառն ձյուն կտեղա։
«Լեռնային շրջաններում և ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող լեռնանցքներում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ»,– հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, թաց անձրև է սպասվում նոյեմբերի 10–ին Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։ Միաժամանակ, օդի ջերմաստիճանն այդ շրջաններում կկազմի 0-4 աստիճան տաքություն։
Հանրապետության մյուս շրջաններում և Երևանում այդ օրը կանխատեսվում են պարբերական տեղումներ, որոնք կպահպանվեն շաբաթ օրը միայն Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում։
Միաժամանակ, նոյեմբերի 12-14–ին ամենուրեք սպասվում է չոր եղանակ։
Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12–ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում ուրբաթ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 12-13 աստիճան տաքություն, հաջորդ օրը կտաքանա 1-2 աստիճանով, իսկ հաջորդ երեք օրերին սնդիկի սյունը ցույց կտա 14-16 աստիճան տաքություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում