ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի առաջիկա օրերի կանխատեսումը։
Այսպես, փետրվարի 8-10–ը մի շարք մարզերում և մայրաքաղաքում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում` ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում` անձրևի տեսքով։ Փետրվարի 11-12–ին կանխատեսվում է չոր եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8–ի լույս գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ ցերեկը` 3-4 աստիճանով։
Երևանում առաջիկա օրերին սնդիկի սյունը ցույց կտա 7-12 աստիճան տաքություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում