ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց, թե Հայաստանի բնակիչները երբ կկարողանան «շունչ քաշել» շոգից։
«Հուլիսի 11-12-ին օդի ջերմաստիճանը Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում կրկին կհասնի +40...+42 աստիճանի, իսկ հուլիսի 13-14-ին կնվազի 4-5 աստիճանով»,– գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում