539.06
7.43
478.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է ավելի քան 100 հազ դոլարի յուրացման մեջ

20:31
22 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք է արձանագրվել:

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել շուրջ 50 միլիոն դրամի միջոցների յուրացման համար։

Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա։

Ստացված տեղեկության համաձայն, համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ և շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը և յուրացրել ստացված մետաղյա խողովակները:

Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։
10:30
15 Հունիսի 2019
Վանեցյանը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ
ԱԱԾ տնօրենը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ։
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:
11:54
14 Հունիսի 2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։