ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել լքել Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը։
Ինչպես հայտնում է
hayeli.am պարբերականը, վերջին օրերին Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության ղեկավարության հետ` իր քաղաքական ապագան հստակեցնելու համար։ «Այժմ հայտնի է դարձել, որ բանակցությունները չեն հանգեցրել ցանկալի արդյունքի, և Աբրահամյանը ճակատագրական որոշում է կայացրել»,– գրում է hayeli.am–ը։ –0--