438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի խորհրդարանն ընդունել է աղմկահարույց Դատական օրենսգիրքը

20:17
21 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խորհրդարանականները, չնայած քվեարկությանը խոչընդոտելու բոլոր փորձերին, լրացումներ ընդունեցին Դատական օրենսգրքում։

Քվեարկության արդյունքում փաստաթղթին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, ինչը մեկ պատգամավորով ավելի է, քան անհրաժեշտ է փաստաթղթի ընդունման համար նվազագույնի համար։ Հաշվի առնելով, որ Դատական օրենսգիրքը երկրի հիմնական կառուցակարգային օրենքներից է, դրանում լրացումներ կատարելու համար անհրաժեշտ է ապահովել պատգամավորների 3/5 ձայները։

Մինչև այդ «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը փորձել է երկարաձգել քվեարկությունը և քվեարկությունից առաջ 20–րոպեանոց չորս ընդմիջում է վերցրել։

Загружается новость ... "Право"

Սակայն չորրորդ ընդմիջումից հետո Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը հասցրեց քվեարկություն հայտարարել նախքան «Ելքի» հերթական ընդմիջման խնդրանքը։ Արդյունքում քվեարկությունն ընդմիջվեց «Ելք» խմբակցության ներկայացուցիչների` խոսնակից ավելի բարձր բղավելու և քվեարկությանը խանգարելու փորձերով, ինչից հետո Բաբլոյանը հայտարարել է կրկնակի քվեարկության մասին, և օրինագիծն ընդունվել է։

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, նախատեսվում է ստեղծել Երևանի առաջին ատյանի միասնական դատարան, որը կհավաքի բոլոր գործերն ու հետո կուղարկի առաջին ատյանի համայնքային դատարաններ։ Փոփոխությունների հեղինակների գնահատականներով, նման մոտեցումը թույլ կտա ապահովել արդար դատավարություն, ինչի արդյունքում գործերը կքննվեն խելամիտ ժամկետներում։

Նիկոլ Փաշինյանի գնահատականով, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է կանոնակարգի խախտումներով և չի կարող ներկայացվել երկրորդ ընթերցման, քանի որ ոչ բոլոր ձայներն են կոռեկտ հաշվարկվել։

Ավելի վաղ «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը Դատական օրենսգրքի լրացումների քննարկման ժամանակ։

Լրացումների հեղինակների գնահատականով, նման մոտեցումը թույլ կտա ապահովել արդար դատական վարույթ և գործերի քննություն խելամիտ ժամկետներում, ինչպես նաև բեռնաթափել դատական համակարգը և էապես ֆինանսական ռեսուրսներ տնտեսել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ