480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը չի երկարացնի տոնական արձակուրդները. վարչապետ
13:17
29 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունն այս տարի չի երկարացնի տոնական արձակուրդները, երեքշաբթի Հայաստանի կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ամփոփելով տարվա արդյունքները։

Նախորդ տարիներին Հայաստանում որոշակի ավանդույթ ձևավորվեց, երբ Նոր տարվա առիթով կառավարության որոշմամբ, տոնական արձակուրդները տևում էին մինչև հունվարի 10-11–ը։ Շատերը կարծում էին, որ կառավարությունն այս տարի էլ կպահպանի ավանդույթը և ուրբաթ` հունվարի 8–ի աշխատանքային օրը կտեղափոխի երկուշաբթի` հունվարի 11–ին, սակայն այդպես չեղավ։ Այսպիսով, Հայաստանի բնակիչների համար Նոր տարվա արձակուրդները կտևեն ութ օր։

«Կառավարությունը որևէ փոփոխություն չի կատարել, և հունվարի 8–ը կլինի սովորական աշխատանքային օր` գործող հայկական օրենսդրությանը համապատասխան»,– ասաց Աբրահամյանը։

Նա միաժամանակ նշեց, որ կառավարության որոշ անդամներ կաշխատեն նաև տոնական օրերին։

«Նշեմ, որ հունվարի 4–ին մենք մի քանի նախարարների և տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ կաշխատենք և կքննարկենք 2016 թվականի տարբեր ծրագրեր»,– պարզաբանեց նա։

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով, Սուրբ ծնունդի տոները և Նոր տարին Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31–ից մինչև հունվարի 6–ը, իսկ հունվարի 7–ը հանրապետությունում ոչ աշխատանքային է, քանի որ նշվում է Սուրբ ծննդին հաջորդող մեռելոց։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի:
15:17
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 5-ից մեկնարկող եվրոպական շրջայցի ժամանակ, կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա:
13:07
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի կրթության համակարգում զանգվածային փոփոխություններ են սպասվում. վարչապետ
Հայաստանի կառավարությունը աշխատում է նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթության ոլորտի փոփոխությունների շուրջ:
11:16
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը հայտնել է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը
Կառավարության համար առաջնային խնդիրը հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն է:
19:42
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել:
19:08
03 Դեկտեմբերի 2016
Ծաղկաձորում միջազգային դասի հյուրանոց է բացվել
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը:
14:27
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կարգավորիչը սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ է հայտնաբերել մսամթերք արտադրող երկու ընկերությունների արտադրանքներում
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ»  և «Երեմկա»  ՍՊԸ-ներում:
14:25
03 Դեկտեմբերի 2016
Տաք և սառը հոսանքների ողջագուրումը շուտով կավարտվի. օդերևութաբան
Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն: