528.1
7.2
475.94
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչների մեծամասնությունը ողջունում է նոր վարչպաետի գործունեությունը. Gallup

21:06
23 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչների մոտ 85.1 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով Հայաստանում անցկացված հարցման արդյունքները։

«Այդ 85.1 տոկոս հարցվածների 28.9 տոկոսը Կարապետյանի գործունեությունը լիավին դրական է համարում, իսկ 56.2 տոկոսը` ավելի շուտ դրական։ Միաժամանակ, 3.7 տոկոսը նոր վարչապետի գործունեությանը վերաբերում է ավելի շուտ բացասական, իսկ 9.5 տոկոսը դժվարացել է պատասխանել»,– նշեց Նավասարդյանը։

Ըստ նրա, հարցվածների մոտ 86.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի` Կարեն Կարապետյանին նոր վարչապետ նշանակելու որոշումը։ «Նրանցից 29 տոկոսն այս որոշմանը վերաբերվում է լիովին դրական, 57.2 տոկոսը` ավելի շուտ դրական։ Միաժամանակ, 4 տոկոսը բացասական վերաբերմունք է արտահայտել, 1.6 տոկոսը` ավելի շուտ բացասական, իսկ 8.2 տոկոսը ձեռնպահ է մնացել»,– նշեց Նավասարդյանը։

Բացի այդ, Նավասարդյանի խոսքով, հարցվածների 73.9 տոկոսը Հայաստանի կառավարության համակարգի վերջին բարեփոխումները դրական է գնահատել, 12.5 տոյոսը` բացասական, իսկ 13.6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

«Հարցվածների 44.2 տոկսոը կարծում է, որ նոր կառավարությունն ի վիճակի կլինի առաջիկա վեց ամիսներին բարելավել երկրի տնտեսությունը շոշափելի քայլերի միջոցով, իսկ 24.5 տոկոսի կարծիքով, նոր կառավարությանը չի հաջողվի շաշափելի արդյունքներ գրանցել նշված ժամանակահատվածում»,– նշեց նա։

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2–ից 16–ը։ Դրան մասնակցել է 1104 քաղաքացի ողջ Հայաստանից (վիճակագրական կեղծումը մոտ 3%)։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: