419.32
4.21
393.84
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակչության մոտ 5% տառապում է ընկճախտով

11:01
08 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչության մոտ 5 տոկոսն ընկճախտով է տառապում, նախօրեին լրագրողներին ասել է հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:

«Հստակ վիճակագրություն չունենք, քանի որ մարդիկ բժիշկի են դիմում միայն ծանր դեպքերում, որոնք ուղեկցվում են սուիցիդալ մտադրություններով: Բայց կարծում եմ, որ Հայաստանում դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը նույնն է, ինչ ողջ աշխարհում, պլյուս/մինուս 2-2,5 տոկոս»,- ասել է Թորոսյանը:

Նրա խոսքով, 2016 թվականին հոգեբույժներին Հայաստանում դիմել է ընկճախտի ծանր տեսակով տառապող 180 մարդ:

Մասնագետի կարծիքով, մինչև 2020 թվականն ընկճախտն աշխարհում կզբաղեցնի հաշմանդամության հասցնող հիվանդությունների թվում երկրորդ տեղը: «Ներկայում արդեն 300-350 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայով»,- ասել է Թորոսյանը:

Նա հիշեցրել է, որ ընկճախտը կարող է ընթանալ երեք ձևերով՝ թեթև, միջին և ծանր: Ուղեկցվում է, հիմնականում, քնի խախտումներով, ախորժակի, հիշողության անկումով, սեռական ցանկության նվազմամբ, մտավոր գործընթացների դանդաղմամբ:

«Ընկճախտով տառապող մարդուն այցելում են գոյության անպետքության և ինքնասպանության մտքեր: Նա պասիվություն է դրսևորում և խուսափում է շփումից: Դեպրեսիան հաճախ զուգորդվում է ծանր հիվանդություններով»,- նշել է Թորոսյանը:

Որպես բուժում նա նշել է հոգեսոցիալ բուժումը, հոգեթերապիան և դեղորայքային բուժումը, հիշեցնելով, որ այդ հիվանդության բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար՝ պետպատվերի շրջանակում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին