ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացիները փաստորեն խորհրդարանում հեղափոխական մեծամասնություն են ձևավորում, ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Եթե միտումը շարունակվի, ապա օրենսդրական փոփոխությունների և սահմանադրական մեծամասնություն ստանալու որևէ խնդիր չի լինի»,- ասաց նա «Իմ քայլը» նախընտրական շտաբում կեսգիշերից հետո տված հարցազրույցում:
Փաշինյանը մեկնաբանեց ՀՀԿ-ի ցուցանիշները, որը 25 տոկոս ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկների արդյունքներով, ստացել է ձայների 3.94 տոկոսը:
Загружается новость ... "Лево"
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ներկայիս խորհրդարանական ընտրությունների ժամանակ, անկախ ամեն ինչից, կգրանցի այն ցուցանիշը, որը կգրանցվեր վերջին 18 տարիներին ազատ և արդար ընտրությունների անցկացման դեպքում:
«Մենք ասել ենք, որ եթե Հայաստանում օրինական ընտրություններ լինեին, ապա ՀՀԿ-ն չէր հաղթահարի տոկոսային շեմը, կամ կաներ դա մեծ դժվարությամբ: Այն, ինչը մենք պնդում էինք 18 տարի, այսօր հաստատվում է իրականությամբ»,- ասաց նա: -0-