+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը կմասնակցի Աբու Դաբիի հեղինակավոր ֆորումին

21:15
13 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Հայաստանի նախագահը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի նիստերից մեկում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

«Աբու Դաբի կայունության շաբաթը» հեղինակավոր գլոբալ հարթակ է, որի շրջանակում հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ, նորարարներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացնում են կայուն ապագայի կառուցման վերաբերյալ իրենց տեսլականը, քննարկում սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են աշխարհի կայուն զարգացումը: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» հիմնական թեմաներից մեկը կլինի թվայնացման և նորարարական տեխնոլոգիաների միավորումը, դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորություններն ու լուծումները, որոնք կարևոր դեր են խաղում տնտեսական աճը, կայուն զարգացումն ու բարգավաճումը խթանելու գործում:

Տարբեր ժամանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում ելույթներ են ունեցել Ուելսի արքայազն Չարլզը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և այլք: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:38
25 Ապրիլի 2019
Հայաստանի բանտերի «զոն նայողների» բոլոր արտոնությունները վերացվել են. Զեյնալյան
Բոլոր բանտախցերը մանրամասն ստուգվում են:
18:32
25 Ապրիլի 2019
Ջանջուղազյանի դեմ քվեարկությունը մեսիջ է կառավարությանը. Մարուքյան
Ապրիլի 17–ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ֆինանսների նախարարի հրաժարականի անհրաժեշտության մասին:
17:15
25 Ապրիլի 2019
Հայաստանն առանց մանկատների. պետությունը կօգնի թողնել հիվանդ երեխաներին ընտանիքներում
Հայաստանում մեկնարկել է աննախադեպ սոցիալական ծրագիր:
17:14
25 Ապրիլի 2019
Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը
Էդմոն Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը:
15:11
25 Ապրիլի 2019
ՀՀ ԿԲ-ն կոչ է անում մոլորության մեջ չընկնել 5000 դրամանոցի պատկերի պատճառով (ՖՈՏՈ)
Թղթադրամի նկարագրության մեջ չի նշվում, որ հուշարձանի ֆոնին պատկերված է եկեղեցի:
12:47
25 Ապրիլի 2019
ԱՄՆ Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել. Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Արցախի ճանաչում և Նախիջևանի մշակութային ցեղասպանություն
ԱՄՆ Նահանգի Սենատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24–ը «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելուն։
12:38
25 Ապրիլի 2019
Երևանում փողոցներ են փակվելու Քաղաքացու օրվա կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանում փողոցներ են փակվելու Քաղաքացու օրվա կապակցությամբ:
11:18
25 Ապրիլի 2019
Բացառիկ վիրահատություն Հայաստանում. կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը (ՎԻԴԵՈ)
Բացառիկ վիրահատություն Հայաստանում. կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը:
17:42
24 Ապրիլի 2019
Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի Անմար կրակի մոտ։
16:51
24 Ապրիլի 2019
«Ավրորա» մարդասիրական մրցանակը ներկայացրել է 3 հերոս–նոմինանտներին և մրցանակաբաշխության ամսաթիվը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ավրորա» մարդասիրական մրցանակը հրապարակել է 2019թ. «Ավրորայի» հերոսներին:
15:20
24 Ապրիլի 2019
Թուրքիայի նախագահը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին սադրիչ հայտարարություններով հանդես եկող ոչ մի երկիր չի ձգտում պաշտպանել ճշմարտությունը», - հայտարարել է Էրդողանը:
14:43
24 Ապրիլի 2019
Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. Արթուր Դավթյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն: